ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Հունիսի 10-ի դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 1165 դեպք, որոնցից 474-ը առողջացել է: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Մարզպետի փոխանցմամբ՝ մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային:
«Այսօրվա դրությամբ ունենք ընդհանուր 17 մահ»,- հայտնել է նա:
Սարգսյանը նշել է նաև, որ Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, Վեդիի ԲԿ-ն նույնպես որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում. «Արտաշատի ԲԿ-ն թվով 125 հիվանդներով կարող է զբաղվել, իսկ Վեդիի ԲԿ-ն՝ 100-ով»,- պարզաբանել է նա:
--0-- ՍՊ