Պահեստավորված ապրանքները բավարար քանակությամբ են․ մեծաքանակ գնումների կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

տմպպհ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։ 

«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն  չկա: Միաժամանակ  տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և  հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»,- նշված է հաղորդագրությունում: