ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:
--0-- ՍՊ