Երևանում թիվ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բավարար է

06/07/2025 16:36 Ներքին կյանք

Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում»,–հայտնեցին նախարարությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյան, ինչի հետևանքով 3 վիրավոր կա։

–00—ՅՄ