Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքից․ Սինանյանի հոր գրառումը՝ Բաքվում գտնվողների մասին

06/07/2025 14:48 Ներքին կյանք

«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով, և կարևոր չէ, թե ում կողմից», այսպիսի մեկնաբանություն է թողել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը, Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի մասին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառման տակ։

«Ճանաչեք ազգի «հերոսներին»: Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի մասին իմ գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները։

Հ․Գ․ Ինչպես պարզվեց, Զարեհ Սինանյանի հայրն է․․․ Դե, ի՞նչ ասեմ»,- գրում է պատգամավորը։

–00—ՅՄ