Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն արտագնա ուսուցում է անցկացրել Սյունիքում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն արտագնա ուսուցում է անցկացրել Սյունիքում` «Լանդշաֆտային հրդեհների մարումը» թեմայով։ Այս մասին հայտնում է կենտրոնի մամուլի բաժինը։
«Մեր կենտրոնի հրահանգիչը Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքների փրկարարական ջոկատների աշխատակիցների հետ անցկացրեց «Լանդշաֆտային հրդեհների մարումը» թեմայով արտագնա ուսուցառում»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուսուցառմանը մասնակցել է 24 մարդ:
Տեսական դասընթացների ընթացքում դիտարկվել են հրդեհների առաջացման պատճառները, դրանց տեսակներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև տեղայնացման և մարման ամենաարդյունավետ մեթոդները։
Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից հայտնում են նաև, որ դասընթացի գործնական մասը ներառել է տարբեր հրշեջ–փրկարարական տեխնիկայի կիրառմամբ աշխատանքներ:
Դասընթացի ժամանակ փրկարարները մշակել և իրականացրել են տափաստանային և անտառային հրդեհների մարման մարտավարական գործողություններ, ինչպես նաև կապի կազմակերպումը հրդեհների ժամանակ։
–00—ՅՄ