Սյունիքի մարզի ձերբակալվածների պահման վայրում կալանավորը ինքնասպան է եղել

03/07/2025 23:18 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։

Պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։