ՄԱՐԴՆ ԱՐՑԱԽՈՒՄ. Արցախի պատմությունը՝ մաս 1-ին

03/07/2025 16:49 Ներքին կյանք

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդն Արցախում բնակվում է ամենահին ժամանակներից ի վեր:

Հայտնի է՝ երբ առաջին մարդիկ Աֆրիկայից դուրս են եկել, բնակություն են հաստատել Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում: Այս առումով Արցախը մարդկության պատմության համար եզակի նշանակություն ունի: Համաշխարհային պատմությանը հայտնի չէ որևէ տեսակի փաստ, որ հայերից առաջ Արցախը բնակեցված է եղել այլ ազգի ներկայացուցիչներով: Սա նշանակում է, որ երբ նախամարդը դարձել է մարդ, որը պետք է ունենար ազգություն, հայ է դարձել՝ արցախցի հայ…

«Արցախի պատմությունը» նախագծի առաջին մասը (ՄԱՐԴՆ ԱՐՑԱԽՈՒՄ) ամբողջությամբ՝ տեսանյութում.

–00—ՅՄ