Քաղաքացին ծառի տակ փամփուշտներ և ականներ է թողել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:
Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել:
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր, պայթուցիչ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Անդրեյ Մալախովը հանդես է եկել ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
-
Թշնամու համար սաստիկ կարևոր է Վեհափառին ավազանի անունով անարգելը
-
Թուրքիայում իշխող կուսակցության ընտրողները իրենց քեմալիստ է համարում
-
«Դալմա մոլի» ներսում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառ են բարձրացրել
-
Ադրբեջանը օկուպացված Գանձակի օդանավակայանում կառուցել է ԱԹՍ-ների համար ենթակառուցվածքներ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է