Փաշինյանն իշխանության ընդդիմախոսներին լուսաբանելը դարձրել է քրեորեն պատժելի արարք. Տիգրան Աբրահամյան
02/07/2025 23:31
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ:
Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային:
Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ:
Իշխանության ընդդիմախոսներին կամ նրանց նախաձեռնությունները լուսաբանելը, ըստ ճաշակի կամ օրվա տրամադրության դարձրել են քրեորեն պատժելի արարք:
Սա էլ ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»:
–00—ՍՊ