Սրբազանները թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ վիճակում են

02/07/2025 22:36 Ներքին կյանք

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը այցելել է Բագրատ Սրբազանին՝ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ․

«Հայտնում եմ, որ թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

Այս օրերի ընթացքում, Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված»,- մասնավորապես հայտնել է նա։

 

–00—ՍՊ