Հայաստան Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում
02/07/2025 21:50
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հայաստան Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում: Այդ մասին հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Եղանակի կանխատեսումը՝ ստորև․
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։