Ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ

02/07/2025 13:36 Ներքին կյանք

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ մարզերում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին՝ գիշերը և երեկոյան, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։

Երևանում հուլիսի 2-ին և 7-ին՝ կեսօրից հետո, 3-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

—00—ՄԱ