Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար, մնացածը հեքիաթներ են․ փաստաբան

02/07/2025 11:02 Ներքին կյանք

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են:

Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով:

Արդյոք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից: Անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար հայկական դատարանի առաջ»:

–00—ՅՄ