«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ էլ հաստատվել է իր նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։
«Հուլիսի 1–ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել և քաջալերել են ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք ձեր կողքին ենք»,- գրել է նա։
–00—ՅՄ