Վանաձորի կենտրոնում վիճել, ծեծել ու դանակահարել են միմյանց. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Պապոյանը, վտանգելով իր կյանքը, հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ավագ տեսուչ հերթապահը վերադարձել է դեպքի վայր: Տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ