Օկուպացված Քարվաճառում ականի վրա տրակտոր է պայթել․ կան տուժածներ

01/06/2025 21:51 Ներքին կյանք

Օկուպացված Քարվաճառում ականի վրա տրակտոր է պայթել։ Ըստ տեղական ԱՊԱ գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել ճանապարհի շինարարության ժամանակ։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 անձ, որից մեկը տրակտորի վարորդն է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Հաղորդվում է, որ տուժածների վիճակը նորմալ է։

–00—ՅՄ