Մայիսի 31-ին ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը հասանելի չեն լինի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ցանցային ենթակառուցվածքում իրականացվելու են մի շարք տեխնիկական աշխատանքներ, որի պատճառով հասանելի չեն լինի ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
«Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:
Հայցում ենք ձեր ներողամտությունը անհարմարությունների համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
–00—ՅՄ