Փոխվարչապետը այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, շրջել քաղաքում տեղադրված տաղավարներով

28/05/2025 16:05 Ներքին կյանք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի և Ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:

–00—ՅՄ