Երևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

28/05/2025 09:41 Ներքին կյանք

Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և ներսում երեխա է եղել, ում տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։

Դեպքի վայր է մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ