Ֆրանսիայում COVID-19-ով պայմանավորված ԱԴ-ի ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 10-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ֆրանսիա

Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 10-ը: Այս մասին ասված է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի թվիթերյան էջում:

«Պատգամավորների և սենատորների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո Ազգային ժողովն ընդունել է արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին օրինագիծը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այդ փաստաթուղթը հավանության էր արժանացել Սենատում (խորհրդարանի վերին պալատ):

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը չի բացի իր պետական սահմանները առնվազն մինչև հունիսի կեսերը: Բացառությունները հնարավոր են այն ձեռնարկությունների աշխատակիցների համար, որոնք շարունակում են աշխատանքը Ֆրանսիայի սահմաններից դուրս, կամ երեխաների կամ հիվանդ հարազատների խնամքի անհրաժեշտության դեպքում: