Թուրքիայի իշխանությունը 30 քաղաքում և 1 նահանգում երկօրյա պարետային ժամ է սահմանել. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

թուրք
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ՆԳՆ հայտարարությանը, գրում է, որ Թուրքիայի իշխանությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում 30 քաղաքներում և ամբողջ Զոնգուլդակ նահանգում 48-ժամյա պարետի ժամ սահմանելու վերաբերյալ որոշում են ընդունել: 

«Ապրիլի 11-ի 00:00-ից ապրիլի 13-ի 00:00-ն դուրս գալու արգելք է սահմանվում (Ադանա, Անկարա, Այդըն, Բալըքեսիր, Բուրսա, Դենիզլի, Դիարբեքիր, Էրզրում, Էսքիշեհիր, Գազիանթեփ, Հաթայ, Ստամբուլ, Իզմիրլ, Քահրամանմարաշ, Կայսերի, Քոջաելի, Քոնյա, Մալաթիա, Մանիսա, Մարդին, Մերսին, Մուղլա, Օրդու, Սակարիա, Սամսուն, Շանլըուրֆա, Թեքիրդագ, Տրաբզոն, Վան)»,- նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը նաև նշում է, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը 1 օրում ավելացել է ավելի քան 4700-ով՝ 42 282-ից հասնելով 47 029-ի, մահացածների թիվը 1006 է:

«Այսօր արձանագրվել է 4747 նոր դեպք, ընդհանուր՝ 47 029 վարակակիր։ Մենք այսօր կորցրել ենք 98 հիվանդների, ընդհանուր մահացածների թիվը՝ 1006 է, բուժվել է 2423 հիվանդ», - հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանը: