Փլուզվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված չշահագործվող ջրամբարի արտաքին պատը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

աին

Ապրիլի 5-ին` ժամը 13:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված չշահագործվող ամենօրյա կարգավորիչ ջրամբարի արտաքին պատի (10 քմ) մոտ 6 քմ հատվածը: