Դոնի Ռոստովում կստեղծվի խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

Դոնի Ռոստովում կստեղծվի խորհրդային լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի թանգարանը։ Այս մասին տեղեկացրել է Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Թանգարանի կառուցման համար քաղաքի կենտրոնում հատկացվել է հողակտոր։

Գեւորգ Վարդանյանը ծնվել է Ռոստովում եւ  քաղաքի պատվավոր քաղաքացի է, քաղաքն անվանում են Ռուսաստանի հարավային մայրաքաղաք։ 2012 թվականին Գեւորգ Վարդանյանի անունով Ռոստովի «Աստղերի պողոտայում» անվանական աստղ տեղադրվեց։