ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Այս պահին գերլարված իրավիճակ է Երևան-Աշտարակ ճանապարհին, Պռոշյանի բնակիչները փակել են այն և պահանջում են չդադարեցնել Երևանի քաղաքային տրանսպորտի տեղաշարժը դեպի Պռոշյան։
Տեղում են նաև ոստիկանության ծառայողները, որոնք փորձում են հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի հատվածից։
Հիշեցնենք, որ Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
--00—ՅՄ