ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
--00—ՍՊ