Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

image_750x_6666d44a9fd90

Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին: Այս մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը:

Այս պահին հայտնի է, որ ընդահնուր 33 պատգամավոր արդեն ստորագրել է փաստաթղթի տակ, երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն միացել ստորագրահավաքին:

«Այսինքն՝ 35 ստորագրություն ունենք, բայց Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում: Կմիանա իմպիչմենթի գործընթացին, թե ոչ, հայտնի չէ, բայց, կարծում եմ, հասկանալի է արդեն»,- նշեց մեր աղբյուրը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ