Ջահերով երթ է տեղի ունեցել դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, անցկացվել է խաղաղական աղոթք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

438721518_444431791307480_5195382254356508495_n

Ապրիլի 23-ին անցկացվեց ավանդական Ջահերով երթ, մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։

ջահերովերթ

Երթին նաև մասնակցեց Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ` Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։ Երթի ընթացքում բաժանվեց տեղեկատվական թրուցիկներ Հայոց Ցեղասպանության մասին։ Խաչքարի առջև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրեցին և վերջում` եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղական աղոթք։

ջահերովերթ

--00—ՅՄ