ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 1915թ․-ի զոհերի հիշատակին։
«Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա էի 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի հիշատակին նվիրված մի շատ հուզիչ արարողության։ Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ»,-թվիթերում գրել է նա:
--00—ՅՄ