Չնայած միջոցառումներին չմասնակցելու ՀՀ որոշմանը՝ ՀԱՊԿ-ը պահում է Երևանի հանդեպ պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ֆֆ

ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու որոշումը Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․

«Անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։ Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը։  Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում ազգային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում է երկիրը»,- մանրամասնել են ՀԱՊԿ-ից։ 

Գլխավոր քարտուղարը ընդգծել է՝ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի որոշմանը՝ կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի հանդեպ իր պարտավորությունները. «ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում Անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը, սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրն առաջարկում է «մեղմ դաշինք»՝ հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ և խիստ կարգապահության բացակայություն։ Եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն իսկապես ազդում է և կազմակերպության, և մասամբ դաշնակիցների վրա։ Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ-ի փորձը, իսկ ապրիլի 20-ին մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ուժի մեջ մտնելու 30- ամյակը, ցույց է տալիս կազմակերպության կայունության բարձր աստիճանը եւ հարմարվողական բարձր ներուժը»։ 

--00—ՍՊ