Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1135457

Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը։ «Արմենպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում Իջևան խոշորացված համայնքի համայնքապետարանի մամուլի խոսնակ Լիա Ճաղարյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։ 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին  նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։

--00—ՅՄ