Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2024-03-28_18-30-08

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի M107 հաուբիցների համար։ Դրանք կփոխարինեն Վաշինգտոնի կողմից Ուկրաինային մատակարարվող արկերին:

Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։

Նշենք, որ փետրվարին Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հայտարարել էր, որ Թուրքիան կօգնի ԱՄՆ-ին համալրել զինամթերքի պաշարները, որոնք կրճատվել էին Ուկրաինային օգնության տրամադրման պատճառով։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ