Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իրենք ցույց չտան իրենց պատասխանատվության գոտին մեր երկրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Պետք չէ քաղաքական որոշումները  և քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո՛, մենք ՀԱՊԿ-ում փոստացիորեն մեր գործունեությունը «սառեցրել» ենք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մասնակցության «սառեցման» մասին։

Փաշինյանը նշեց նաև, թե որ դեպքում ՀՀ-ն դուրս կհա ՀԱՊԿ-ից։

«Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իրենք ցույց չտան իրենց պատասխանատվության գոտին մեր երկրում»։

 Փաշինյանը նշեց նաև․

«Եթե ՀԱՊԿ–ն կպատասխանի մեր հարցրեցին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա  դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված և ամփոփված են։ Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։ Ե՞րբ... չեմ կարող ասել։»,- պնդում է Փաշինյանը։

Հարցին, թե երբ է վերջին անգամ զրուցել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` Նոր տարուց առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ