ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաևան հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումն սկսել է ձերբակալել աֆղան կանանց հիջաբ կրելու մասին հրամանագիրը չկատարելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունները վերջին ժամանակներս է՛լ ավելի են սահմանափակել կանանց իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանայք, որոնք, ինչպես համարվում է, մասամբ են պահպանում հիջաբ կրելու մասին հրամանագիրը, ենթարկվում են ձերբակալության և կալանավորման: Աֆղանստանի առանձին բնակչուհիներ վախենում են դուրս գալ փողոց», - ասել է Օթունբաեւան՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև։
Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն: Այդ ձերբակալություններն անհամեմատ շատ տարածվել են քաղաքաբնակ կանանց վրա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ