ՔՊ-ից շատերի համար կարմիր գիծն իր տունն ու ավտոն է, Արցախն ու Սյունիքը նրանց համար արժեք չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Փաշինյանին գերիները չեն հետաքրքրում, նա երջանիկ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ է, լրացուցիչ խնդիրներ չի ունենա: Նա շարունակում է գլխատել Արցախի ղեկավարությանը, վախենում է երկիշխանությունից: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Դիտարկմանը, թե կանխատեսումներ կային՝ ՔՊ-ից շատերը համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության հետ և կարող է ընդվզեն, պատգամավորը նկատեց. «ՔՊ-ում սեփական կարծիք ունեցող մարդ չկա, տեսակետ արտահայտելու համարձակություն չունեն: Քարվաճառը հանձնելուց հետո դա իմ կարմիր գիծն էր՝ այդ թիմում չմնալ, ՔՊ-ն այդ կարմիր գիծը չունի, դիմադրություն ցույց չի տա: ՔՊ-ից շատերի կարմիր գիծն իրենց տունն ու ավտոն է, ի՞նչ Սյունիք, ի՞նչ Արցախ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ