ԿԽՄԿ-ն Արցախի նախկին ղեկավարներին է փոխանցել ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

_7749-1000x_

Դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, որոնց մասին տեղեկությունները տրամադրել է ադրբեջանական կողմը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

Նա նշել է, որ Արցախի նախկին ղեկավարների հետ առանձին ​​հանդիպումներ են եղել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար. «Այս ծանրոցները, որոնք ժամանակ առ ժամանակ ուղարկվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցված, պարունակում են անձնական իրեր։

Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն կալանավորված կողմին»։

--00—ՅՄ