Մաղթում եմ, որ Թուրքիայում քեմալիզմին աջակցողները ընտրեն նոր առաջնորդ․ հոլանդացի քաղաքական գործիչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-12-25_18-33-24

Նիդերլանդների ծայարհեղ աջ «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական և հակաէրդողանական դիրքորոշմամբ, Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել։ Նա կոչ է արել  Թուրքիայում աշխարհիկությանը աջակցող քաղաքացինեին ընտրել նոր առաջնորդ։

«Հոլանդիայում հաղթեցի ընտրություններում և մաղթում եմ, որ հաջորդ ընտրություններում  աշխարհիկությանն ու քեմալիզմին աջակցող Թուրքիայի քաղաքացիները ընտրեն նոր առաջնորդ, ով կկարողանա հաղթել հաջորդ ընտրություններում»,-նշել է գործիչը։

Ավելի վաղ հոլանդացի գործիչը հայտնել էր, որ դեմ է Թուրքիայի  եվրաանդամակցությանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարելով  բռնապետ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմադրման 100-ամյակին Վիլդերսը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ․

«Այժմ ժամանակն է ազատվելու իսլամի դիկտատորից և ընտրելու այնպիսի մի առաջնորդ, ով կհպարտանա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությամբ, կկենտրոնանա իրական  աշխարհիկ պետության վրա, ավանդ կունենա կանանց անվտանգության և իրավունքների պաշտպանության ոլորտում և կկանգնեցնի արաբների զանգվածային հոսքը Թուրքիա», - նշել է նա։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ