Պրիգոժինի սպանությունը հանձնարարել է կազմակերպել ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_6

«Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը ավիավթարի ժամանակ սպանություն էր, որը կազմակերպել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պնդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին և Ռուսաստանի հետախուզության նախկին սպային։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Պատրուշևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է Պրիգոժինի աճող ազդեցության մասին դեռևս 2022 թվականի ամռանը։ Սակայն ՌԴ նախագահն անտեսել է այդ նախազգուշացումները, հատկապես, որ «Վագներ» ՊՄԿ-ն հաջողության էր հասնում ուկրաինական պատերազմում։

ՌԴ հետախուզության նախկին աշխատակիցը պնդում է, որ ամեն ինչ փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Պրիգոժինը զանգահարել է Պուտինին և «կոպիտ կերպով» բողոքել զինամթերքի պակասից։ Այս խոսակցությունը լսել է Պատրուշևը, որն այնուհետև այն օգտագործել է Պուտինին համոզելու հեռվանալ Պրիգոժինից։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «Վագներ ՊՄԿ»-ի հիմնադիրը դարձել է վտանգավոր և դադարել է հարգել Կրեմլի հեղինակությունը։

WSJ-ը նշում է, որ 2022 թվականի դեկտեմբերին «պարզ դարձավ, որ Պատրուշևը հաղթել է»։ Պուտինը անտեսել է Պրիգոժինի հրապարակային հայտարարությունները զինամթերքի պակասի մասին, ինչպես նաև ՊՄԿ-հիմնադրի կոչերը։

--00—ՅՄ