Կուբայի նախագահը 22 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Իրան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ադդ

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը ժամանել է Իրան։ Սա 22 տարվա ընթացքում Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Վերջին անգամ 2001 թվականին Իրան էր այցելել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն։

Թեհրանի «Սաադաբադ» պալատում Դիաս Կանելին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Կողմերը նախատեսում են բանակցություններից հետո ստորագրել մի շարք համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր, այնուհետև հանդես գալ մամուլի ասուլիսով։

--00—ԼՀ