Իրաքի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_3

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

--00—ՅՄ