Որքան շուտ կհասկանանք խնդիրն, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Վ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․



«Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։



Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։



Իսկ մինչ այդ, թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը»։

 

 --00—ԱՊ