Տարածաշրջանային հակառակորդներ Թուրքիան և Իրանը, կարծես, ընդհանուր լեզու են գտել Գազայի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_3

Մինչ մերձավորարևելյան երկու պետությունները համաձայնության են եկել պաղեստինցիներին աջակցելու հարցում՝ լարվածությունը տարածաշրջանում աճում է, գրում է Ամերիկայի Ձայնը։

Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի Անկարայում էր։ Թեև Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցությունն աճում է, քանի որ Անկարայում վճռական են Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա սեփական ազդեցությունը տարածելու գործում, բայց մերձավորարևելյան հակամարտությունը նրանց միջև համագործակցության հնարավորություն է ստեղծել։

Չորեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար

Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը դատապարտեցին Իսրայելին՝ հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման նախաձեռնած գրոհին կոշտ արձագանքելու համար:

Չնայած Թուրքիայի ջանքերը՝ ընդլայնել սեփական ազդեցությունը Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա, մտահոգում են Իրանին, բայց մերձավորարևելյան արյունալի հակամարտության ի հայտ գալը, թերևս, եզակի հնարավորություն է տարածաշրջանային երկու տերությունների համար՝ որոշակի փոխգործակցություն հաստատել։

«Թուրքիան փորձում է կապվել Կենտրոնական Ասիային: Սա գաղտնիք չէ: Բայց Իրանի ու Թուրքիայի միջև լարվածությունը փոքր-ինչ թուլացել է, հետաձգվել, քանի որ [բոլորի] ուշադրության կենտրոնում Մերձավոր Արևելքն է, և այս փոփոխությունը ավելի լուրջ է դառնալու գալիք տարիներին»,- ասում է միջազգային հարաբերությունների գծով վերլուծաբան Իլհան Ուզգելը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն աշխատում է ամրապնդել հարաբերությունները Թուրքմենստանի և Ղազախստանի հետ՝ միաժամանակ վերականգնելով հարաբերությունները Թեհրանի մրցակից Սաուդյան Արաբիայի հետ: Սրանք քայլեր են, որոնք կարող են հարուցել Իրանի մտահոգությունը: Միևնույն ժամանակ, որոշ դիտորդներ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի հետ Թուրքիայի խորացող ռազմական կապերի վրա, իսկ Բաքուն, իր հերթին, սերտ հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ