«Պիպետկով» տրվող զենքերով 2016-ին ՀՀ-ն դիմադրեց, հիմա «պիպետկան» չկար, Արցախը կորցրեցինք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ԱԱԾ-ի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանում կանխվել է ահաբեկչության և իշխանափոխության փորձ, հիշեցնում է թատերական ներկայացման։ Գեղարվեստական սերիալներ կան, գոնե այնտեղից կրկնօրինակեն, որ հավատ ներշնչի։ Տեսանյութում առանց ձեռնոցների դարակներ են բացում, թղթեր են հանում, ամեն դեպքում, հավատ չի նեշնչում, որսորդական հրացանով իշխանափոխություն չեն անում, պատճառները տարբեր կարող են լինեն, հնարավոր է՝ ուզում են դուր գալ գլխավոր իշխանավորին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդդիմադիր պատգամավորին հակադարձմանը, թե Հայաստանը հիմա կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ ու անհամեմատ ավելի շատ երկրներից, նախկինում զենքը «պիպետկով կաթացնում» էին ինչքան ուզենային, որպեսզի Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ, քաղտեխնոլոգը նկատեց, որ Հայաստանը «պիպետկով» տրվող զենքերով կարողացավ ադրբեջանցիներին 2016 թփվականին լուրջ դիմադրություն ցույց տալ, իսկ այս իշխանության օրոք, որ «պիպետկան» չկար ու մեծ քանակությամբ զենքեր էին ստանում, Արցախը կորցրեցինք»։

Իսկ ինչ վերաբերում է զենքի տեղափոխման լոգիստիկ խնդիրներին, ապա Բադալյանը ընդգծեց, որ իշխանությունն է թշնամական հարաբերութուններ ստեղծել դաշնակիցների հետ, եթե հակաչինական դաշինքի մեջ է Հայաստանը մտնում, պարզ է, որ Իրանի հետ խնդիր կունենար, նույնն էլ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն են։ Բադալյանը կարծում է, որ հիմա իշխանությունը գնում է ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման, Եթե Հայաստանից ՌԴ ռազմաբազան դուրս բերվի, ՀՀ-ն վերածվելու է «Զանգեզուրի միջանցք»-ի, կոմունիկացիաներն Ադրբեջանով Թուրքիա, Թուրքիայի միջոցով դեպի Միջին Ասիա են գնալու, Հայաստանը դառնալու է Եվրամիության ներքո արտատարածքային հասկացության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ