Թուրքիայի տրանսպորտի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2023-10-12_16-04-45

Ղազախստանում գտնվող Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար  Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հետ:

Հանդիպման ընթացքում Ուրարօղլուն խոսել է Ղազախստանի հետ առաջիկայում իրականացվելի ծրագրերից, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Զանգեզուրի միջանցքին»:

Նախարարը մասնավորապես ասել է․ «Մյուս կողմից, վերջին շաբաթների ընթացքում մենք բարձր մակարդակով հաստատել ենք Նախիջևան-Կարս երկաթուղու նախագծի մեր մտադրությունն Ադրբեջանի հետ։ Երբ բացվի Զանգեզուրի միջանցքը, մենք հնարավորություն կունենանք բեռները «Միջին միջանցք» տեղափոխել նաև այս թևից»։

Նշենք, որ Ուրարօղլուն Ղազախստան էր մեկնել հոկտեմբերի 4-ին մասնակցելու է այնտեղ անցկացվող «Ղազախստանի տրանսպորտային և լոգիստիկ 6-րդ միջազգային ֆոռումին»։

--00—ՅՄ