Փաշինյանը կրակելու հրաման կտա, եթե ընդդիմությունը ակցիաներին իր մեթոդները կիրառի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հայաստանի իշխանությունը նախապես պլանավորել էր Արցախը հաձնել և հիմա մեղադրում է Արցախի նոր նախագահին: Այս մասին 24TV-ի հաղորդման եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

«Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ արցախցիները Հայաստան չգան, հիմա էլ ասում է՝ եթե հանրահավաքի գնաք, նպաստը կկտրեն: Փաշինյանն արցախցիներին վերաբերվում է նույնքան թշնամաբար, ինչպես Ալիևը, ես խորը կասկածներ ունեմ, որ նա հայ է»,- նշեց նա:

Անդրառանալով ընդդիմության հանրահավաքներին՝ Բաբայանը նշեց,որ ընդդիմությունը նախորդ անհաջողություններից պետք է հետևություն աներ և հստակ գործողությունների պլան մշակեր: Բաբայանի համոզմամբ, ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, որ աշխարհը տեսնի, որ մեկ ուժ է խորհրդարանում: «Փաշինյանը կրակելու հրաման կտա, եթե ընդդիմությունը ակցիաներին իր մեթոդները կիրառի՝ ռադիոտուն մտնի և այլն»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ