ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։

«Այս աջակցությունը կօգտագործվի նաև աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը։ Այն կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը»,-ասել է նա։

Փաուերը նշել է, որ կան առանց ծնողների ուղեկցությամբ Հայաստան ժամանած մեծ թվով երեխաներ, և խիստ անհրաժեշտ է, որ նրանք  հնարավորինս շուտ կարողանան գտնել իրենց ընտանիքներին։

--00—ՅՄ