Սամանթա Փաուերը կոչ է անում ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

սամանտա

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գոյություն ունենա բացառապես հումանիտար շարասյունների շնորհիվ, գրում է «Ամերիկայի Ձայնը»։



«Մինչև անցած տարվա վերջ այնտեղ ազատ երթևեկություն կար։ Ուստի, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի բացումը պարտադիր է»,- նշել է նա:

Լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ:

Ի պատասխան՝ Փաուերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար, և հավելել, որ Արցախ օգնություն ուղարկելու համար սահմանափակ հնարավորություններ կան՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով:

--00—ՍՊ