Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սպ

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրի խաղում։

Հայտացուցակում տեղ է գտել 22 ֆուտբոլիստ։ Բացակայում է թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, որն այս ընտրական փուլում երրորդ դեղին քարտն էր ստացել Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում։

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)

Հայաստան – Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։

--00—ԼՀ