Կապառոսը ներկայացրել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Գերմանիայի դեմ խաղի համար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան – «Արարատ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան – «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ