Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1118484

Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը նամակ է ուղարկել վարչապետ Ալեքսանդր Դը Քրույին։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝  վարչապետին հասցեագրված նամակում հանձնախումբը բարձր է գնահատել արտգործնախարար Հաջա Լահբիբի դիրքորոշումը եւ Բելգիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերին հավատարիմ մնալը։

«Ափսոսանքով տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրաժարվել է հանդիպել նախարար Լաբիրինթ հետ,  վերջինի Երեւանում արված հայտարարությունների պատճառով՝ դրանք համարելով հայամետ։ Մինչդեռ նախարարը միայն կրկնել է Եվրամիության դիրքորոշումը եւ վերահաստատել Բելգիայի դաշնային եւ ֆլամանդական խորհրդարանների որոշումը՝ Ադրբեջանից պահանջել երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկությունն ու դրա անվտանգությունը», - գրված է նամակում։

Հանձնախումբն անընդունելի է որակել Լաբիրինթ հանդեպ Բաքվի կեցվածքը եւ հիշեցրել բոլոր այն բանաձեւերը, որոնք ընդունվել են վերջին ամիսներին։  2023 թվականի հունվարի 31-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին Արցախի շրջափակման համար և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ